Հայերեն   English   Русский  

Սիրիայում միջազգային կոալիցիան հարձակում է իրականացրել խաղաղ բնակիչների վրա. SANA


  
դիտումներ: 337

SANA լրատվական գործակալության փոխանցմամբ` միջազգային կոալիցիան Սիրիայի հարավ-արևելքում օդային հարված է իրականացրել քաղաքացիական անձանց ավտոմեքենաների ուղղությամբ: Գրում է Gazeta.ru-ն:

Գործակալության տվյալներով` կոալիցիոն ուժերը հարձակվել են քաղաքացիական անձանց ավտոմեքենաների վրա, որոնք փորձում էին փախչել ահաբեկիչներից:

Ինչպես նշվել է, օդային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել:

Ներկայումս զոհված անձանց ճշգրիտ թիվը հայտնի չէ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Սիրիայում կոալիցիայի իրականացրած օդային հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: