Հայերեն   English   Русский  

«Ժամանակ». Արդարադատության 2 փոխնախարարներին պարտադրում են աշխատանքից ազատման դիմում գրել. նրանք չեն կատարել Փաշինյանի հրահանգը


  
դիտումներ: 565

«Ժամանակ» թերթը գրում է. «Արդարադատության երկու փոխնախարարների՝ Սուրեն Քրմոյանին և Արթուր Հովհաննիսյանին պարտադրում են աշխատանքից ազատման դիմում գրել: Նրանց մեղքն այն է, որ ամանորյա տոներն անցկացրել են արտասահմանում, չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներքին հրահանգին, ըստ որի՝ նախարարները և փոխնախարարները պետք է Ամանորին մնային Հայաստանում:

Մինչդեռ պարզվում է, որ Քրմոյանը և Հովհաննիսյանը արտասահմանյան ուղևորության փաթեթները ձեռք էին բերել մինչև վարչապետի հրահանգը, իսկ հրահանգը լինելուց հետո էլ ստացել էին իրենց անմիջական վերադասի՝ նախարար Արտակ Զեյնալյանի թույլտվությունը:

Եվ չնայած դրան, հիմա նրանց գլխին կախված է աշխատանքից ազատվելու վտանգը: Արդարադատության փոխնախարարները ցանկություն ունեն հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և ինչ-որ լուծում գտնել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: