Հայերեն   English   Русский  

«Ժամանակ». Հարկային օրենսգրքում Ֆիննախի ներկայացրած փոփոխություններով ավելի է բարձրանում շարքային քաղաքացու հարկային բեռը և նվազում եկամուտները


  
դիտումներ: 435

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ֆինանսների նախարարությունը ներկա­յացրել է Հարկային օրենսգրքում լայնածավալ փոփոխու­թյուններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որը, ինչ­պես միշտ, հիմնավորվում է «բարելավել գործարար և ներդրումային միջավայրը, բարենպաստ պայմաններ ստեղծել միկրոձեռնարկատիրության զարգացման հա­մար, բարձրացնել ազգային տնտեսության մրցունակու­թյունը, նպաստել արտահան­մանը կողմնորոշված ար­տադրությունների զարգաց­մանը, տնտեսական աճի հա­մար ապահովել կայուն նա­խադրյալներ» բառակապակցություններով:

«Հայաստանի ֆինանսների նախարարությունը ներկա­յացրել է Հարկային օրենսգրքում լայնածավալ փոփոխու­թյուններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որը, ինչ­պես միշտ, հիմնավորվում է «բարելավել գործարար և ներդրումային միջավայրը, բարենպաստ պայմաններ ստեղծել միկրոձեռնարկատիրության զարգացման հա­մար, բարձրացնել ազգային տնտեսության մրցունակու­թյունը, նպաստել արտահան­մանը կողմնորոշված ար­տադրությունների զարգաց­մանը, տնտեսական աճի հա­մար ապահովել կայուն նա­խադրյալներ» բառակապակցություններով: Մինչդեռ իրականությունն այն է, որ այդ փոփոխություններով ավելի է բարձրանում շարքային քաղաքացիների հարկային բեռը և նվազում մարդկանց եկա­մուտները:

Միայն մեկ օրինակ՝ 2019թ. հուլիսի 1-ից նա­խատեսվում է սեղմված գազի ակցիզային հարկը գործող 25 հազարի փոխարեն դարձնել 34 հազար դրամ, ինչը նշա­նակում է, որ գազի գինը մե­քենաների համար կավելանա խորանարդի համար ևս 10 դրամով: Թե ինչով սա պետք է նպաստի ազգային տնտեսու­թյան մրցունակության բարձ­րացմանը կամ մյուս հռչակ­ված նպատակների իրա­գործմանը՝ կիմանան միայն նոր Հայաստանի իշխանու­թյունները:

Ի դեպ, երբ Կարեն Կարապետյանի կառավարու­թյունը 2018թ. հունվարից բարձրացնում էր սեղմված գազի ակցիզային հարկը, հին Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը դրա կտրուկ հակառա­կորդներից էր և նույնիսկ այդ խնդրի վերաբերյալ հանրահավաքներ էր հրավիրում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: