Հայերեն   English   Русский  

Կյանքից հեռացել է ֆրանսահայ կոմպոզիտոր Միշել Լեգրանը


  
դիտումներ: 979

Le Monde պարբերականի փոխանցմամբ` 86 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ֆրանսահայ աշխարհահռչակ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ Միշել Լեգրանը: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվել է, Լեգրանի մամուլի քարտուղարը հաստատել է այդ տեղեկությունը:

Միշել Լեգրանը կոմպոզիտոր Ռայմոնդ Լեգրանի (1908-1974 թթ.) և հայազգի դիրիժոր Ժակ Հելյանի քույր՝ Մարսել Տեր-Միքայելյանի որդին է։ 1942-1949 թվականներին Փարիզի կոնսերվատորիայում Միշել Լեգրանը սովորել է դաշնամուր, գիր և գրականություն, ուսուցիչներից են եղել Լուսյետ Դեսկավն ու Նադիա Բուլանժեն:

Լեգրանը բազմաթիվ հայտնի ֆիլմերի երաժշտությունների հեղինակ է («Շերբուրգյան հովանոցներ»):

Կոմպոզիտորը համագործակցել է այնպիսի անվանի կատարողների հետ, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Ֆրենկ Սինատրան և Բարբարա Սթրասանը:

Լեգրանը «Օսկար» մրցանակի եռակի դափնեկիր է: Նա նաև «Գրեմմի» մրցանակի հնգակի դափնեկիր է, բացի այդ տասներկու անգամ «Ոսկե գլոբուսի» է արժանացել: 2003թ. Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի է արժանացել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: