Գերմանիայում ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով փախստականներ են ձերբակալվել
դիտումներ: 366
Ինչպես գրում է Spiegel Online պորտալը, կասկածյալները Գերմանիայի տարածքում են գտնվում 2015 թ. աշնանից:
Նշվում է, որ նրանք համացանցում ռումբ պատրաստելու համար հրահանգներ են հրապարակել, վառոդ հանելու նպատակով ուժեղ հրավառության պարագաներ գնել և պայթուցիչներ պատվիրել:
Ըստ իրավապահների` ահաբեկչական հարձակման նախապատրաստումը վաղ փուլ է բացահայտվել:
Դեկտեմբերի վերջին Ռոտերդամում ոստիկանությունը ձերբակալել էր չորս անհայտ անձանց, որոնք ենթադրաբար ահաբեկչություն էին նախապատրաստում: