Գիտնականների հերթական անակնկալը՝ կատուները վտանգավոր են մեր առողջության համար
Կոպենհագենի համալսարանական հիվանդանոցի մասնագետները պարզել են, որ այդ մակաբույծը շատ ավելի նենգ է, քան կարծում էինք մինչև հիմա: Թափանցելով մարդու օրգանիզմ՝ այն 50 տոկոսով մեծացնում է շիզոֆրենիայի զարգացման վտանգը: Այս մասին տեղեկացնում է Science Alert-ը:
Եզրակացություններն արվել են լայնածավալ հետազոտության շրջանակներում, մասնակցել է 80 հազար կամավոր, որոնցից 2,5 հազարը տառապել է հոգեկան հիվանդություններով: Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, վերջիններիս շատերի օրգանիզմներում առկա է եղել Toxoplasma gondii մակաբույծը:
Ընդ որում, վարակը մարդկանց օրգանիզմում հայտնվել է շատ ավելի վաղ, քան ախտորոշվել է շիզոֆրենիան: Այդպիսով հոգեկան հիվանդության և Toxoplasma gondii
մակաբույծով վարակվելու կապն ավելի ցայտուն է երևացել:
Ի դեպ, մինչ այս ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնի մասնագետներն էլ բացահայտել էին, որ այն հիվանդություններով վարակվելը, որոնց աղբյուրը կատուներն են, հանդիպում են շատ ավելի հաճախ, քան ենթադրում էինք: Վտանգավոր հիվանդություններից է դողէրոցքը, որ առաջանում է կատուների չանկռումներից: