Հայերեն   English   Русский  

Թրամփը դեմոկրատների հետ բանակցությունները «ժամանակի զուր վատնում» է համարում


  
դիտումներ: 227

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Times պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Դեմոկրատական կուսակցության անդամների հետ բանակցությունները Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման ֆինանսավորման շուրջ ժամանակի վատնում են: Գրում է Gazeta.ru-ն:

«Ես միշտ նորմալ հարաբերություններ եմ ունեցել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ, սակայն այժմ չեմ կարծում, որ նույն կերպ կշարունակեմ: Եթե նա դեմ է պատի կառուցմանն, ապա բոլոր բանակցությունները ժամանակի, փողի և էներգիայի են վատնում են դառնում», - հայտարարել է Թրամփը:

Ավելի վաղ Սպիտակ տանը հայտնել էին, որ Թրամփը պատրաստ է ևս մեկ անգամ դաշնային կառավարության աշխատանքի դադարեցում թույլ տալ:

Ինչպես նշվել է, դա կարող է տեղի ունենալ, եթե դեմոկրատները չհամաձայնեն փետրվարի 15-ին 5 մլրդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանի պատի կառուցման համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: