Հայերեն   English   Русский  

Հաագայում գազի պայթյունի հետևանքով զոհ չի եղել. Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել


  
դիտումներ: 617

Նիդեռլանդներում Հայաստանի դեսպանությանը թյուրիմացության մեջ են գցել։

Հաագայում գազի պայթյունի հետևանքով զոհ չի եղել։ Այս մասին նշված է Նիդեռլանդներում Հայաստանի դեսպանության հայտարարության մեջ։

«Հայցելով հանրության ներողամտությունը տեղեկացնում ենք, որ Հաագայում գազի պայթյունի հետևանքով զոհ չի եղել։ Դեսպանությանը թյուրիմացության մեջ էին գցել այլ քաղաքում ավտոտնակում մեքենայի գազի արտահոսքից զոհված երիտասարդի հարազատները»,– հայտնում է դեսպանությունը։

Հիշեցնենք, որ հունվարի 27–ին Նիդեռլանդների Հաագա քաղաքի շենքերից մեկում պայթյուն էր որոտացել, որի պատճառով տեղի էր ունեցել շենքի ճակատային հատվածի փլուզում։ Նախնական տեղեկությամբ` փլուզման պատճառը գազի արտահոսքն է։

Պայթյունի հետևանքով 10 մարդ հոսպիտալացվել էր։ Վերջին տուժածին փլատակների տակից հանել էին հունվարի 28–ին։ Նիդեռլանդներում Հայաստանի դեսպանությունը երեկ` հունվարի 31-ին, հայտնել էր, որ Հաագայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածը հայ էր։



Read more: https://armeniasputnik.am/society/20190201/17073006/niderlandner-hay-mah-despanatun-haytararutyun.html





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: