Մադուրոն օգնության խնդրանքով դիմել է Հռոմի պապին
«Ես նամակ եմ ուղղել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին ... Դրանում նշել եմ, որ ծառայում եմ Քրիստոսի գործին ... Եվ այդ կապակցությամբ խնդրել նրան օգնությունը երկխոսության դյուրացման և ամրապնդման գործընթացում», - Sky TG24 հեռուստաալիքը մեջբերում է Մադուրոյի խոսքերը:
Մադուրոն նաև հույս է հայտնել, որ դրական պատասխան կստանա Հռոմի պապից:
Ներկայումս Հռոմնի Ֆրանցիսկոս Պապը պաշտոնական այցով գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում:
Ավելի վաղ մի շարք եվրոպական առաջատար պետություններ, այդ թվում` Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոյին երկրի նախագահի պաշտոնակատար էին ճանաչել: