Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը կամավոր պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Պաշտպանության նախարարություն, hաղորդում է «Թերթ.am»-ը:
Նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է դիմումը։ Ավելին՝ վերջինս հանձնարել է ինստիտուտի ամբողջ ղեկավար կազմին ազատել պաշտոնից:
Հիշեցնենք, որ փետրվարի 29-ին ժամը 06:35-ի սահմաններում Երևան քաղաքում տեղակայված N ուսումնական զորամասի մարզահրապարակում կախված վիճակում հայտնաբերվել էր ինստիտուտի ծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին: