Մեկ շաբաթում մայրաքաղաքում ծնվել է 419 երեխա
դիտումներ: 667
Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4425 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 886 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները:
Հունվարի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 419 երեխա` 226 տղա և 193 աղջիկ: