Հայերեն   English   Русский  

Հակոբ Ավագյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից


  
դիտումներ: 592

ՀՀ վարչապետի որոշմամբ Հակոբ Ավագյանն ազատվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք կառավարության e-gov.am կայքից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Հակոբ Ավագյանին ազատել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ նա փոխնախարարի պաշտոնում նշանակվել էր 2018 թ-ի հուլիսի 17-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: