Հայերեն   English   Русский  

Սաուդյան Արաբիան ամերիկյան զինամթերք է մատակարարում ծայրահեղականներին. CNN


  
դիտումներ: 438

Սաուդյան Արաբիան Եմենում ծայրահեղականներին ամերիկյան զենք է մատակարարում: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը: Գրում է Gazeta.ru-ն:

Հեռուստաալիքի տվյալներով` Էր Ռիադը ամերիկյան զենք տրամադրում է «Ալ-Քաիդա» ցանցի հետ կապված ծայրահեղականներին:

Ինչպես նշվել է, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները օգտագործում են ամերիկյան զենքեր, որպեսզի հասնեն զինյալների և ապստամբ ցեղերի լոյալությանը:

Ընդ որում` նման գործողությունները խախտում են ամերիկյան զենքի վաճառքի մասին պայմանագրերի պայմանները:

Ավելի վաղ ԶԼՄ-ները պատմել էին Յեմենի պատերազմում «ամերիկյան հետքի» մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: