Հայերեն   English   Русский  

Յանուկովիչը Ուկրաինայում ստեղծված իրավիճակը «օրինականացված ահաբեկչություն» է անվանել


  
դիտումներ: 865

TASS լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Ուկրաինայում վերջին հինգ տարիներին ստեղծված իրավիճակը: Գրում է Gazeta.ru-ն:

Նա վերջին տարիներին երկրում տեղի ուենցող իրադարձությունները «օրինականացված ահաբեկչություն» է անվանել:

«Այն, ինչը տեղի է ունեցել և տեղի է ունենում վերջին հինգ տարիներին, սեփական ժողովրդի նկատմամբ օրինականացված ահաբեկչություն է: Դա այս իշխանության այդպիսի գաղափարախոսությունն է», - ասել է Յանուկովիչը:

Ուկրաինայի նախկին ղեկավարը հավելել է, որ իր կարծիքով, ներկայիս իշխանությունը որևէ կապ չունի ժողովրդավարության հետ:

Ավելի վաղ Յանուկովիչը կոչ էր արել բոյկոտել Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: