Հայերեն   English   Русский  

Մանվել Գրիգորյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն


  
դիտումներ: 343

Գեներալը գտնվում է հատուկ հսկողության տակ։ Նրան հիվանդանոց է բերել կալանավայրի ուղեկցող բժիշկը։

Նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացել է։ Նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն։

Հիշեցնենք, որ 2018թ–ի հունիսի 17-ին ԱԱԾ–ն տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Դատարանը նախաքննական մարմնի միջնորդությամբ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանքը։ Ավելի ուշ այն փոխարինվել էր 25 մլն դրամ գրավով։ Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը Վերաքննիչ դատարանում` պահանջելով նրա նկատմամբ ուժի մեջ թողնել կալանավորման մասին որոշումը։ Դատարանը բավարարել էր բողոքը։ Դատական նիստից հետո Մանվել Գրիգորյանը դարձյալ վերադարձել էր կալանավայր։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: