Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող 3 տղա աշխատանքի կանցնի ԱԱԾ-ում
ֆբ գրառում
դիտումներ: 464
«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի հանձնարարությամբ, Հայրենիքի պաշտպանի կենտրոնում, իրղեկավարած կառույցի աշխատակիցներն այսօր կազմակերպել էին հարցազրույց՝մեր վիրավոր տղաներին աշխատանքի տեղավորման նպատակով:
Ըստ հարցազրույցի նախնական արդյունքների 3 տղա աշխատանքի կանցնի ԱԱԾ-ում»,- գրել է Մուրադյանը։
Փետրվարի 1-ին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում շրջայց կատարելուց հետո Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը խոստացել էր ԱԱԾ-ում և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատանքի վերցնել կենտրոնում բուժվող տղաներին։