Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Քաշմիրում ձնահոսքի հետևանքով հրդեհային բրիգադի շենքում 11 մարդ է արգելափակվել: Գրում է Gazeta.ru-ն:
Իշխանությունների տվյալներով` մեկ մարդ զոհվել է:
Նշվում է, որ ձնահոսքի պատճառ ձյան տեսքով առատ տեղումներն են դարձել:
Դեպքի վայր փրկարարներ են ուղարկվել: Ինչպես նշվել է, ձյան պատճառով շենքում վեց ոստիկան, երկու հրշեջ-փրկարար և երկու բանտարկյալ է արգելափակվել: