Մակրոնը կառավարության «լայնածավալ վերակազմավորման» է նախապատրաստվում. Figaro
դիտումներ: 484
Պարբերականի տվյալներով` Մակրոնը մտադիր է առաջիկա երեքից վեց ամիսների ընթացքում փոփոխություններ կատարել կառավարությունում: Նշվում է, որ վերակազմակերպումը կանդրադառնա Ելիսյան պալատի բոլոր պաշտոնատար անձանց վրա:
Մակրոնի ծրագրերի մասին լրացուցիչ մանրամասներ հայտնի չեն:
Ավելի վաղ ֆրանսիական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Մակրոնը մտադիր է «դեղին բաճկոններ» շարժման ներկայացուցիչներին հանրաքվեի միջոցով հանգստացնել: