Հայերեն   English   Русский  

Հայաստանի Մ19 հավաքականը մարզական հավաք կանցկացնի


  
դիտումներ: 496

Հայաստանի Մ19 հավաքականը փետրվարի 15-16-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում:

Փետրվարի 16-ին ընտրանին կմեկնի Կիպրոս, որտեղ նույնպես կանցկացնի մարզական հավաք: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի ապահովման բաժինը:

Հայաստանի Մ19 հավաքականը Կիպրոսում կանցկացնի ընկերական հանդիպումներ՝ փետրվարի 19-ին մրցելով ռուսական «Ուրալ» թիմի խառը կազմի, իսկ փետրվարի 22-ին՝ Ռուսաստանի Մ19 հավաքականի հետ: Հայաստանի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը երևանյան հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ

Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց»

Հարություն Մելքոնյան, «Փյունիկ»

Պաշտպաններ

Արսեն Եղիազարյան, «Բանանց»

Ֆելիքս Խաչատրյան, «Բանանց»

Արման Ղազարյան, «Բանանց»

Սերգեյ Մկրտչյան, «Բանանց»

Արսեն Սարգսյան, «Փյունիկ»

Պերճ Պողիկյան, «Փյունիկ»

Կարեն Մուրադյան, «Փյունիկ»

Էրիկ Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Վոլոդյա Սամսոնյան, «Արարատ»

Կիսապաշտպաններ

Դավիթ Փարեմուզյան, «Բանանց»

Մարտին Գրիգորյան, «Գանձասար-Կապան»

Արամ Խամոյան, «Լոկոմոտիվ»

Պատվական Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Դիրան Բեբեքյան, առանց ակումբ

Մի քանի ֆուտբոլիստ Հայաստանի Մ19 հավաքականին կմիանան Կիպրոսում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: