Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել վերանայել Թուրքիա մեկնելու մտադրությունը


  
դիտումներ: 292

ԱՄՆ-ն նորից հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Թուրքիա մեկնելուց։ Նման հայտարարություն հրապարակվել էր նաև հունվարի 16-ին։

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Պետքարտուղարության նոր հայտարաթյան մեջ ԱՄՆ-ի քաղաքացիներին հորդորվել է վերանայել Թուրքիա մեկնելու մտադրությունը։ Որպես պատճառ նշվել է Թուրքիայում ահաբեկչությունների հավանակությունը և կամայական ձերբակալությունները։

Ասվում է, որ ահաբեկչական կազմակեչպությունները շարունակում են ծրագրել հնարավոր հարձակումներ Թուրքիայում։ Ըստ պետքարտուղարության՝ այդ տեսանկյունից հատպես վտանգավոր են Թուրքիայի տուրիստական շրջանները, շուկաները և առևտրի կենտրոնները, աղոթատեղիները, կրթական կենտրոնները, օդանավակայանները, զբոսայգիները, տեղական ինքնակառավարման մարմինների շենքերը և այլն։

Թուրքիայում տեղի ունեցող կամայական ձերբակալությունների մասով ասվել է, որ վերջին ժամանակներս այնտեղ մարդիկ կալանավորվում են հիմնականում ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունենալու մեղադրանքի հիման վրա։ Նախկինում եղել են դեպքեր, որ նման մեղադրանքների հիման վրա նաև ԱՄՆ-ի քաղաքացիներ ձերբակալվել։

Ընդգծվել է, որ այդ ձերբակալումները հիմնականում քաղաքական դրդապատճառներ են ունեցել։

Տեղյակ է պահվել նաև, որ Թուրքիա մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիները կարող են դժվարություններ ունենալ բուժօգնություն ստանալու հարցում մի շարք քաղաքներում, ինչպիսիք են Բիթլիսը, Բինգյոլը, Դիարբեքիր, Հաթայը, Քիլիսը, Մարդինը, Շանլըուրֆան, Թունջելին և Վանը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: