Հայերեն   English   Русский  

Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի տնտեսվարը թալանել է նույն դպրոցի դաշնամուրի ուսուցչուհուն


  
դիտումներ: 597

Երևանում փետրվարի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Սուսաննա Ս.-ից, որը հայտն

ել է, որ նույն օրը, 5 րոպե տարբերությամբ, Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի դասասենյակներից մեկից գողություն է կատարվել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ նշված դպրոցի դաշնամուրի ուսուցչուհի, 56-ամյա Սվետլանա Ա.-ի պայուսակից գողացել են 1000 դրամ: Ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է նույն դպրոցի տնտեսվար Արամայիս Մ.-ն, որը ոստիկաններին խոստովանել է, որ 8 օր առաջ նույն ուսուցչուհու պայուսակից գողացել էր 20 հազար դրամ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրի տեղեկություններով՝ Սուսաննա Ս.-ն նշված դպրոցի տնօրենն է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: