Հայերեն   English   Русский  

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են ԱԱԾ


  
դիտումներ: 907

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն, հաղորդում է «Փաստինֆոն»:

Ըստ մամուլի հրապարակումների 2018 թվականի ապրիլին Երևանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Գագիկ Խաչատրյանը մեկնել էր ԱՄՆ, որտեղ նրա ընտանիքի անդամները բիզնես և շքեղ առանձնատներ ունեն: Խոսքը գնում է հարյուրավոր միլիոնների հասնող կարողության մասին: Օրեր առաջ մամուլը գրեց, որ նա վերադարձել է Երևան: Աղբյուրի տեղեկություններով`ԱԱԾ-ն արդեն կանչել է նրան և պահանջում են վերադարձնել գումարները, որոնց ծագումը կասկածահարույց է: Թե ֆորմալ առումով, ինչ գործի շրջանակներում են կանչել` առայժմ պարզել չհաջողվեց:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: