Հայերեն   English   Русский  

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան


  
դիտումներ: 453

Փետրվարի 16-ին, ժամը 12:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի «Խաչասար» կոչվող հատվածում՝

ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի հերթապահություն իրականացնող մարտական հաշվարկի հարևանությամբ, «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսն արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարարները «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Փետրվարի 16-ին, ժամը 11:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի «Խաչասար» կոչվող հատվածում՝ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի հերթապահություն իրականացնող մարտական հաշվարկի հարևանությամբ, «Mercedes Atego» մակնիշի բեռնատարն արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարարները «Mercedes Atego» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Փետրվարի 16-ին, ժամը 01:24-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի վերջնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: