Մայք Փենսը կոչ է արել Եվրոպային դուրս գալ Իրանի միջուկային գործարքից
Համապատասխան հայտարարությամբ Փենսը հանդես է եկել Մյունխենում անվտանգության հարցերով կայացած կոնֆերանսի ժամանակ:
«Ժամանակն է եկել, որպեսզի մեր եվրոպացի գործընկերները մեզ, իրանցի ժողովրդի, դաշնակիցների և տարածաշրջանում ընկերների հետ միասին գործեն, ժամանակն է, որպեսզի մեր եվրոպացի գործընկերները դուրս գան միջուկային գործարքից», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Փենսի խոսքերը:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ Իրանը մտադիր չէ ուղղակիորեն հրաժարվել միջուկային գործարքից և նման որոշում կկայացնի միայն որպես այլ երկրների գործողությունների դեմ ուղղված քայլ: