Հայերեն   English   Русский  

Արտակարգ դեպք Երևանում. BMW-ն սուզվել է Երևանյան լիճը. մեքենան չեն գտնում (լուսանկար)


  
դիտումներ: 289

Երևանում, փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել . ժամը 16։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լիճն ավտոմեքենա է ընկել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ Երևանի բնակիչ Մուշեղ Մ.-ն դեռևս չբացահայտված հանգամանքներում BMW մակնիշի 35 NF 415 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան լճի ափամերձ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել լիճը։ Մեքենան ամբողջովին սուզվել է։

Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, վարորդին էլ, մինչև փրկարարների ու ոստիկանների ժամանումը, օգնել են քաղաքացիները։

ԱԻՆ ջրասուզակը, հատուկ ճոպանների միջոցով մտնելով լիճ, հայտնել է, որ տեսանելիությունը շատ վատ է, ջրի տակ տեղադրված են ձկնորսական ցանցեր և հնարավոր չէ այս պահին գտնել մեքենայի վայրը։ Աշխատանքները ժամանակավորապես դադարեցվեց և այն կշարունակվի այսօր։

 փրկարարներ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: