Հայերեն   English   Русский  

Դոնեցկի կենտրոնում երեք պայթյուն է հնչել


  
դիտումներ: 495

Դոնեցկի կենտրոնում երեք պայթյուն է որոտացել։ Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը` հղում անելով Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ներքին գործերի և արտակարգ իրավիճակների նախարարություններին: Գրում է Russian .rt.com-ը։

«Երեք պայթյուն է եղել: Մանրամասները ճշտվում են », - ասել է ՆԳՆ մամուլի քարտուղարը:

Նրա խոսքերով` երկու պայթյուն գրանցվել է հյուրանոցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, որտեղ ապրում են հատուկ դիտորդական առաքելության ներկայացուցիչները։ Իսկ մյուս պայթյունն այլ վայրում է հնչել։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել է, որ պայթյունների հետևանքով տուժածներ չկան:

Ներկայումս պարզվում են պայթուցիկների տեսակը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: