Հայերեն   English   Русский  

Մոգերինին` ՌԴ նկատմամբ ԵՄ նոր պատժամիջոցների մասին


  
դիտումներ: 393

Կերչի նեղուցի միջադեպի հետ կապված Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման վերաբերյալ Եվրամիությունը միաձայն որոշում կկայացնի առաջիկա շաբաթների ընթացքում։ Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Գրում է Gazeta.ru-ն։

«Կերչի նեղուցի իրադարձությունների պատճառով ՌԴ նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման վերաբերյալ ԵՄ-ի միաձայն որոշումը կլինի առաջիկա շաբաթների ընթացքում», - հայտարարել է Մոգերինին:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ էր արել ԵՄ-ին աջակցել «Ազովյան պատժամիջոցների» նոր փաթեթին:

Ավելի վաղ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Քնայսելը հայտարարել էր, որ Կերչի նեղուցում միջադեպի պատճառով Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության նոր պատժամիջոցները կգործեն որոշակի անձանց դեմ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: