Հայերեն   English   Русский  

​Գերմանիայում այլևս չեն հավատում ԱՄՆ-ի առաջնորդությանը


  
դիտումներ: 276

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի ելույթը Մյուխենի անվտանգությանը նվիրված խորհրդաժողովում կտրված էր իրականությունից, քանի որ Վաշինգտոնն իրականում զիջում է իր դիրքերը: Այս կարծիքն է հայտնում գերմանական Der Spiegel պարբերականը:

Փենսն իր ելույթում հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ ԱՄՆ-ն «ավելի ուժեղ է դարձել, քան երբևէ» և կրկին դարձել է «ազատ աշխարհի առաջնորդը»: Նա նաև նշել է, որ հատկապես իր երկրի ղեկավարը ստիպեց ՆԱՏՕ-ի դաշնակիցներին մեծացնել ծախսերը: Եվ ավելացրել է, որ ամերիկացիները «չեն կարող ապահովել Արևմուտքի պաշտպանությունը, եթե դաշնակիցները կախված են Արևելքից»՝ «Հյուսիսային հոսք-2» գազամուղից»:

Հոդվածի հեղինակները գրում են, որ փոխնախագահն իրականում շատ տարօրինակ զուգահեռ աշխարհ նկարագրեց: «Ամերիկան առաջնոր չէ, նա զիջում է իր դիրքերը»,- գրում է Der Spiegel-ը՝ նշելով, որ նրան շրջանցում են Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը: Բացի այդ, անդրատլանտյան գործընկերությունն ամենախոր ճգնաժամն է ապրում յոթ տասնամյակի պատմության մեջ, և դա հանրահայտ փաստ է:

Ինչպես ասվում է հոդվածում, եվրոպացիները լսեցին Փենսի ելույթը քար դեմքով: «Պարզ է, թե Փենսի ընկակմամբ ինչ ասել է Ամերիկայի առաջնորդություն. մեկը հրամաններ է արձակում, իսկ մյուսները ենթարկվում են: Դա չի համապատասխանում գործընկերության մեր գաղափարներին»,- գրում է պարբերականը:

Մյունխենի խորհրդաժողովը տեղի ունեցավ փետրվարի 15-17-ը:

Փետրվարի 14-ին Գերմանիայում հայտարարեցին, որ «Հյուսիսային հոսք-2» գազամուղը կիրականացվի, և դա չի կարելի կասեցնել: Իշխող կոալիցիայի մաս կազմող Գերմանիայի Քրստոնյա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ Անեգրետ Քրամփ-Կարենբաուերը հայտարարեց, որ այդ կապակցությամբ ԱՄՆ-ի կողմի սպառնալիքները Գերմանիայի նկատմամբ անթույլատրելի ձևաչափ են գործընկեր և բարեկամ երկրների հարաբերություններում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: