Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ.Շարմազանով
ֆբ գրառում
դիտումներ: 454
Սա ակնհայտ հետընթաց կլինի թե՛ ժողովրդավարության զարգացման, թե՛ ազգային անվտանգության ամրապնդման և թե պառլամենտարիզմի և քաղաքական բազմակարծության ապահովման տեսակետից:
Նման քայլն ավելի կամրապնդի քաղաքական մենաշնորհը մեկ անհատի ձեռքում: Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ:
Առաջնային պետք է լինի ոչ թե մեկ մարդու կամ խմբի շահերի սպասարկումն,այլ ազգային անվտանգության ամրապնդումն ու ժողովրդավարական արժեքների ու քաղաքական բազմակարծության պահպանումը:
Հ.Գ. Առաջիկայում ավելի հանգամանալից կանդրադառնամ այն վտանգներին, որ իր մեջ պարունակում է հնարավոր վերադարձը կիսանախագահական համակարգին: