Հայերեն   English   Русский  

Թուրքիայի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել


  
դիտումներ: 232

Փետրվարի 18-ին Թուրքիայի խորհրդարանի (մեջլիսի) նախագահ Բինալի Յըլդըրըմը հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից։

Այդ մասին նա հայտնել է մեջլիսի սրահներներից մեկում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։

Մինչ խորհրդարանի նոր նախագահի ընտրվելը, Յըլդըրըմն իր պարտականությունները ժամանակավորապես կփոխանցի Թուրքիայի «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Ջելալ Ադանին։

Ըստ թուրքական աղբյուրի՝ հրաժարականի պատճառն այն է, որ Յըլդըրըմը Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների շրջանականերում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունից առաջադրվելու է Ստամբուլի քաղաքապետի թեկնածու։

Հիշեցնենք, որ Բինալի Յըլդըրըմը 2016-2018թթ. զբաղեցրել է Թուրքիա վարչապետի պաշտոնը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: