Հայերեն   English   Русский  

Արմեն Սարգսյանի հարցը Ջո Բայդենին աղմուկ է բարձրացրել համաշխարհային մամուլում


  
դիտումներ: 557

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կարճատեւ զրույցը ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ հայտնվել է համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում,փոխանցում է news.am-ը:։

Մյունխենում Անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի նախագահը միջանցքում կարճատեւ ջերմ զրույց է ունեցել Բայդենի հետ։

«Ողջույն, պարոն նախագահ, կներեք, Ձեր կողքով անցա»,– ասել է Ջո Բայդենը, ինչին Արմեն Սարգսյանը կատակով պատասխանել է. «Դուք չեք կարող իմ կողքով անցնել»։

Միմյանց որպիսությունը հարցնելուց հետո արդեն շշուկով Արմեն Սարգսյանը Բայդենին հարցրել է. «Դուք առաջադրելու եք Ձեր թեկնածությունը նախագահական ընտրություններին», ինչին Բայդենը նույնպես պատասխանել է շշուկով։ Նրա ձայնը չի լսվել, սակայն, ժեստերից կարելի է ենթադրել, որ պատասխանը դրական է։

Ամերիկյան լրատվամիջոցներն այժմ ակտիվ քննարկում են այս դրվագը՝ փորձելով գուշակել Բայդենի պատասխանը։

Նշենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի են ունենալու 2020–ին։ Բայդենն այդ ժամանակ 78 տարեկան կլինի։ Նա 2009–2017թթ. զբաղեցրել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը։ Ներկայում նա համարվում է Դեմոկրատական կուսակցության հնարավոր թեկնածուներից ամենամեծ ժողովրդականություն վայելող թեկնածուն։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: