Հայերեն   English   Русский  

ԵՊԲՀ-ում նշվեց Գիրք նվիրելու օրը. Բուհի գրադարանը համալրվեց 6000-ից ավել մասնագիտական գրքերով


  
դիտումներ: 653

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն արդեն մի քանի տարի է գիրք նվերելու տոնի է վերածվել:

Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր ամենայն հայոց բանաստեղծի 150-ամյա հոբելյանի առիթով իրականացվեց «Նվիրի՛ր գիրք համալսարանին» նախաձեռնությունը: ԵՊԲՀ շրջանավարտները, դասախոսները, անվանի բժիշկներն ու պրոֆեսորները հետևելով ԵՊԲՀ ռեկտոր ԱրմենՄուրադյանի կոչին՝ միանալ հարազատ բուհի գրադարանի համալրմանը, սիրով նվիրեցին վերջին տարիների հրատարակության իրենց մասնագիտական գրականությունը, ինչի արդյունքում մեկ օրվա ընթացքում հնարավոր եղավ գրադարանը համալրել 6000-ից ավել գրքերով:

Այսօրվա միջոցառումը նշանավորվեց ևս մեկ կարևոր նախաձեռնությամբ՝ ուսանողները ԵՊԲՀ գրադարանում վերանորոգեցին ու վերականգնեցին բազմաթիվ վնասվածգրքերը:

ԵՊԲՀ ռեկտոր ԱրմենՄուրադյանը կարևորելով ուսանողների պատրաստակամությունը գրքերը վերականգնելու հարցում՝ հույս հայտնեց, որ դա կդառնա օրինակ և ուսանողները խնամքով կմոտենան գրքերին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: