Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում անց է կացվելու ՔՊ մարզում
դիտումներ: 577
Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Այդ կապակցությամբ այսօր արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն:
Մարզումը բարձր մակարդակով անցկացնելու և իրականացվող միջոցառումները սահմանված կարգով վերահսկելու նպատակով ԱԻՊԾ տնօրենը խորհրդակցության մասնակիցների հետ քննարկեց մարզման նախապատրաստական, կազմակերպչական, ինչպես նաև ծառայության և տարբեր գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: