Հայերեն   English   Русский  

​Ֆրանսիայում արդեն խոսում են ԱՄՆ-ի և Եվրոպայի պառակտման մասին


  
դիտումներ: 419

Ֆրանսիական Le Monde թերթի թղթակիցներ Սիլվի Կաուֆմանը և Թոմաս Վիդերը կարծում են, որ Մյունխենի անվտանգության շուրջ խորհրդաժողովն արտացոլում է անդրատլանտյան հարաբերությունների կտրուկ վատացումը և բացում է աչքերը իրերի իրական դրության վրա:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Le Monde-ին, լրագրողները մատնանշում են, որ քաղաքական գործիչները վերստին բախվեցին տարաձայնություններով մի շարք առանցքային հարցերի առնչությամբ: Այսպես, նրանց կարծիքով՝ Եվրոպային դուր չի գալիս, որն ԱՄՆ-ն անսպասելիորեն հանեց զորքերը Սիրիայից և փաստացի հրաժարվեց տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատասխանատվությունից: Բրյուսելը դժգոհ է, որ Վաշինգտոնը դուրս եկավ Իրանի հետ միջուկային գործարքից և խզեց Ռուսաստանի հետ կնքված պայմանագիրը միջին և փոքր հեռահար հրթիռների վերացման մասին: Բացի այդ, անդրատլանտյան գործընկերների մեջ վեճ է ծագել ռուսական գազի, Վենեսուելայի իրավիճակի և անգամ չինական Huawei ընկերության կապակցությամբ:

Չնայած այս ամենին՝ ԱՄՆ պատվիրակությունը՝ ի դեմս փոխնախագահ Մայք Փենսի, խրատական առոգանությամբ հրահանգում է եվրոպական առաջնորդներին, թե ինչ անել: Ըստ թերթի թղթակիցների՝ զարմանալի չէ, որ ամերիկացիների դասախոսությունը՝ հագեցած նախազգուշացումներով ու կշտամբանքներով, «սառցե մարզահնարք» ստացավ:

Լրագրողների կարծիքով՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն աննախադեպ խիստ պատասխանեց ամերիկացիների պահանջներին: Նա խոստովանեց, որ ապշած է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումից, որը եվրոպական ավտոմեքենաների ներկրումը ազգային անվտանգության սպառնալիք է որակել: Մերկելը, ընդ որում, վրդովված նշեց, որ Վաշինգտոնի միջուկային քաղաքականությունը Ռուսաստանի և Իրանի դեմ առաջին հերթին սպառնալիքի տակ է դնում եվրոպացիների անվտանգությունը:

Հեղինակներն ընդգծում են, որ Գերմանիայի նման կտրուկ պատասխանը, որն առնվազն կես դարի ընթացքում հանդես է եկել որպես Վաշինգտոնի ամենահավատարիմ դաշնակիցը եվրոպական աշխարհամասում, շատ բան է ասում Եվրոպայի և ԱՄՆ-ի պառակտման մասին:

Ավելի վաղ ամերիկյան The New York Times թերթը նույնպես արձանագրել էր, որ Մյունխենի խորհրդաժողովում պառակտումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի և Եվրամիության միջև դարձել է բացահայտ, նյարդային և ձեռք է բերել ցայտուն ուրվագծեր, իսկ տարաձայնությունները ՆԱՏՕ-ում կարող են խորանալ ու լինել անդառնալի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: