Մեզ հարցաքննության չեն կանչել. Արամ Սիմոնյանը՝ ԵՊՀ-ում բացահայտված չարաշահումների մասին
«Մենք հայտարարություն ենք պատրաստում հիմա այդ հարցի շուրջ, մեզ հարցաքննության չեն կանչել, սա ոստիկանության բացթողումն է, բայց սա թողնենք իրենց խղճին»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:
Անդրադառնալով այն հարցին, թե ինքն առանձնակի խոշոր չափի կաշառք է վերցրել, նա ասաց, որ գործարք կատարվել է համալսարանի և տվյալ ընկերության միջև: Այն հարցին, թե արդյոք ԵՊՀ-ի հետ համագործակցած ընկերություններից մեկի փաստացի ղեկավարը մասնակի վերանորոգել է նրա բնակարանը և առանձնատունը, ինչպես նաև ջեռուցման համակարգ է տեղադրել, Արամ Սիմոնյանը պատասխանեց. «Մինչև 2015 թվականը գույքի դիմաց վճարվել է մասնավոր ձևով: Մարդը ծառայություն է մատուցել, պիտի վճարվի, որը կապ չունի համալսարանի հետ: Էդպիսի բաներ են գրում, հրահրում են, որպեսզի շոուն ստացվի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Ոստիկնությւոնը հաղորդագրություն է տարածվել, որում ասվում է, որ ԵՊՀ-ում ապօրինություններ են բացահայտվել, այդ թվում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը վերցրել է առանձնակի խոշոր չափերի կաշառք:
Ոստիկանների բացահայտումները ԵՊՀ-ում. Ռեկտորը որպես կաշառք 10 հազար դոլարի գույք է ստացել