Հայերեն   English   Русский  

«Ուլիսի» և բուլղարական «Լևսկիի» հանդիպումը չի ավարտվել զանգվածային ծեծկռտուքի պատճառով


  
դիտումներ: 831

«Ուլիս» ֆուտբոլային ակումբը շարունակում է ուսումնամարզական հավաքն Անթալիայում:

Ստուգողական հանդիպումը բուլղարական «Լևսկիի» հետ, սակայն, ավարտին չի հասել: Այն ընդհատվել է թիմերի ֆուտբոլիստների և մարզիչների բախման հետևանքով։ Խաղային դրությունում սկսված վեճից հետո ծեծկռտուք է սկսվել երկու թիմերի խաղացողների և մարզիչների։

« Բուլղարացիները հերթական անգամ սադրեցին մեր ֆուտբոլիստներին և սա արդեն սովորական երևույթ է», - գրում է հայաստնյան ակումբի մամուլի ծառայությունը:

Ստուգողական հանդիպումն ընդհատվել է երկրորդ խաղակեսում, երբ 2։1 հաշվով հաղթում էր «Ուլիսը»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: