Ես որեւէ բան անգիր չեմ սիրում հիշել. Արայիկ Հարությունյանը՝ Թումանյանի քառյակը թղթից կարդալու մասին
Ես էլի եմ կրկնում, կան մարդիկ, որոնք անգիր չեն սիրում ասել կամ չեն հիշում: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Թումանյանի 150-ամյակին բանաստեղծությունը թղթից կարդալուն,հաղորդում է news.am-ը:
Նա նշեց, որ ինքն ունի ռուսական կրթություն եւ իր բացասական փորձառությունից ելնելով՝ պայքարում է ազգային դպրոցի եւ հայալեզու կրթության համար. «Մեր դպրոցում շատ վատ է դասավանդվել հայ գրականությունը եւ հայոց լեզուն եւ դրա համար եմ հիմա հայալեզու դպրոցների համար եմ պայքարում, որպեսզի անգիր ասելուց մեր աշակերտները եւ մեր ապագա քաղաքացիները խնդիրներ չունենան»:
Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի միջոցառման ընթացքում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը թղթից է կարդացել մեծանուն բանաստեղծի հայտնի քառյակներից մեկը: