Հայերեն   English   Русский  

«Սամվել Բաբայանը չի կարող զրկվել իր երկրի քաղաքացիությունից` քաղաքական իրավունքներից». «Երկիր Ծիրանի»


  
դիտումներ: 517

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Արդի հայոց պետականության հիմք հանդիսացող Արցախում առաջիկա համապետական ընտրությունները խոստանում են լինել տարբերվող և բեկումնային:

Ինչպես միլիոնավոր հայեր, այնպես էլ արցախցիները իրավունք ունեն Հայոց պետականությունում` Արցախում, իրացնել իրենց քաղաքական իրավունքները` ընտրելու և ընտրվելու իրավունքը:

Արցախում ծնված և Արցախի համար պայքար մղած Սամվել Բաբայանը, չի կարող զրկվել իր երկրի քաղաքացիությունից` քաղաքական իրավունքներից:

Այսօր՝ ընտրություններից մեկ տարի առաջ, ավտորիտար իշխանությունը իր անօրինական որոշումներով մատնում է իր վախերը և ի ցույց դնում խուճապը:

Հարգելի հեռացող նախագահ Բակո Սահակյան, կարիք չկա խոչընդոտներ ստեղծելու, կարիք կա շրջահայաց և խոհեմ լինելու»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: