Հայերեն   English   Русский  

ԱՄՆ հատուկ ուժերը կպայքարեն Ռուսաստանի և Չինաստանի ազդեցության դեմ. The Washington Times


  
դիտումներ: 509

Washington Times պարբերականի աղբյուրները պատմել են, որ ԱՄՆ-ի հատուկ գործողությունների ուժերը մեծ դեր կխաղան կիբեր պատերազմում, տեղեկատվական գործողությունների և «ազդեցության» գործողություններում: Գրում է Gazeta.ru-ն:

Միավորված ուժերի, որոնց թվում բանակի առանձին զինված ուժերի, նավատորմի, օդուժի թիվը, 2001 թ. 45 հազարից ավելացել է մինչև 70 հազար:

Սեպտեմբերի 11-ի ողբերգությունից հետո հատուկ գործողությունների ուժերը կարևոր դեր են խաղացել ահաբեկչության դեմ պայքարում` սկսած 2001թ. Աֆղանստանում արգելված Ալ-Քաիդայի դեմ գործողությունից և 2014 թ. ի վեր Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարով:

Սակայն այժմ Պենտագոնի նոր ռազմավարությունը ենթադրում է անցում արմատական ահաբեկչական խմբերից դեպի ավանդական մրցակիցներ `Ռուսաստան և Չինաստան: Նոր ռազմավարության համաձայն` Եվրոպան և Ասիան հերթական անգամ «ռազմական գործողությունների առաջնային թատրոններ» են դառնում ամերիկյան զորքերի համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: