Հայերեն   English   Русский  

​Փենսը սպառնացել է մեկուսացնել այն երկրներին, որոնք պաշտպանում են Մադուրոյին


  
դիտումներ: 247

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ այն երկրները, որոնք կշարունակեն պաշտպանել Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը, կբախվեն հարաճուն մեկսուցմանը համաշխարհային ասպարեզում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

«Եթե շարունակեք պաշտպանել այդ վարչակարգը [Մադուրոյի կառավարությունը-խմբ.], ապա դա միայն կմեկուսացնի ձեր երկրները համաշխարհային ասպարեզում»,- ասել է Փենսը՝ ելույթ ունենալով Կոլումբիայում Լիմայի խմբի առջև:

Վենեսուելայի Ազգային վեհաժողովի խոսնակ Խուան Գուայդոն հունվարի 23-ին իրեն երկրի ժամանակավոր ղեկավար հռչակեց: ԱՄՆ-ն և մի շարք ուրիշ երկրներ, այդ թվում՝ ավելի քան եվրոպական, հայտարարեցին, որ ընդունում են նրան: Ռուսաստանը, Չինաստանը և ևս մի քանի երկրներ որպես Վենեսուելայի օրինական նախագահի պաշտպանեցին Մադուրոյին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: