Հայերեն   English   Русский  

Փարիզում ահաբեկչության թիրախը խոսքի ազատությունն էր. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան


  
դիտումներ: 2481

ՀՀ նախագահին հավատարմագրեր հանձնելուց հետո Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այսօր երկրորդ անգամ հանդիպեց լրագրողների հետ և ամփոփեց վերջին երեք ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները:

«Հունվարին Փարիզում սահմռկեցուցիչ բռնարարքների ընթացքում թիրախ էր ընտրված ոչ միայն Ֆրանսիան: Թիրախ էր նաև կարծիք հայտնելու և խոսքի ազատությունը, որոնք մեզ համար շատ թանկ են», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն` ընդգծելով, որ դա է պատճառներից մեկը, որ հուզական շոկը Ֆրանսիայում անհամեմատ ավելի ծավալուն մասշտաբների հասավ: Ոտնձգությունը ազատության նկատմամբ մարդկանց փողոց դուրս բերեց;

Հիշեցնենք, որ «Շառլի հեբդոյի» խմբագրությունում տեղի ունեցած առաջին ահաբեկչությունից հետո, Փարիզի արվարձաններից մեկում ևս կրակահերթեր տեղի ունեցան: Այնուհետև Փարիզի շրջաններից մեկում` Պորտո Վենսեում, կատարվեց պատանդների գնդակահարում հրեական հանրախանութում: Այս ընդհանուր ահաբեկչության զոհ դարձավ 16 մարդ, այդ թվում՝լրագրողներ և ոստիկաններ, քաղաքացիներ:

Ազատության դեմ բռնությունը դատապարտելու համար տեղի ունեցավ խաղաղության երթ, որի ժամանակ Ֆրանսիային իր զորակցությունը հայտնեցին տարբեր երկրների ղեկավարներ: Հայաստանը ներկայացրեց Արտաքին գործերի նախարաը ՝ Էդվարդ նալբանդյանը:

«Ես իմ երախտիքն եմ հայտնում արտգործնախարարին և բոլոր նրանց, ովքեր զորակցեցին մեզ և չզլացան իրենց ցավակցությունները հայտնել», - ասաց դեսպանը:

Նրա խոսքով` թեև բռնարարքների հեղինակները պարզվեցին ու նրանք ոչնչացվեցին, սակայն խնդիրը չդադարեց գոյություն ունենալուց: «Ցավոք, ֆրանսիայում և նաև այլ երկրներում կրոնական հողի վրա ֆանատիզմի դրսևորման վտանգ: Այդ պատճառով ֆրանսիական իշխանությունները որոշել են ավելի վճռականորեն հանդես գալ ահաբեկչության դեմ պայքարում` դա ծավալելով նաև Ֆրանսիայի սահմաններից դուրս: Այսօրվա դրությամբ պայքարն ահաբեկչության դեմ և հանուն ժողովրդավարության առավել քան երբևէ արդիական են»:

Ֆրանսիայում ներկայումս շարունակվում է ահաբեկչության գործի քննությունը: Հատուկ ծառայությունները փորձում են հայտնաբերել հանցագործության պարագլուխներին: Միտում կա սահմանակետերում անհամեմատ աչալրջություն ցուցաբերել այն մարդկանց նկատմամբ, ովքեր ոչ այնքան բարի մտադրություններով են ուզում մտնել Ֆրանսիա: Հանրակրթական դպրոցներում սկսվել են աշխատանքներ երեխաների մեջ աշխարհիկության և ազատության գաղափարները սերմանելու համար:

«Վերջին տարիներին աշխարհը շատ է փոխվել. Ամբողջ աշխարհն է փոխվել: շատ ն ներգաղթած ընտանիքները և նրանց սերունդները: Նրանց կրոնափիլիսոփայական ավանդույթները տարբեր են: Սակայն ժողովրդավարության սկզբունքները ստեղծվել են, որ կարողանանան պաշտպանել մարդկանց: Որքան Ֆրանսիան ավելի խառնածին է, այնքան ավելի շատ է անհրաժեշտ դիվերսիֆիկացնել աշխարհիկությունը: Այս առումով շատ մեծ ազդակ էր խաղաղության երթը, որին մասնակցեցին 5 կրոնների ներկայացուցիչներ»:

Պատասխանելով այն հարցին ճիշտ էր արդյեք, որ մահմեդական ծաղրանկարների տպագրությունը շարունակել, Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նշեց, որ այդ իրողությունում կա հստակ ուղերձ. «Լրագորղները չեն թողնելու, որ իրենց ծնկի բերեն ահաբեկիչները. սա ծանրակշիռ, խորը իմաստ ունեցող ուղերձ էր լրագրողների կողմից», - ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: