«Ալաշկերտն» ավարտեց երկրորդ ուսումնամարզական հավաքը
դիտումներ: 270
Երեք ստուգողական հանդիպումներից երկուսում առավելության է հասել ղազախական «Օրդաբասիի» (2-1) և «Օկժետպեսիի» (1-0) նկատմամբ, իսկ նվազագույն հաշվով պարտվել է Ուկրաինայի Պրեմիեր լիգայում երրորդ հորիզոնականն զբացեղնող Ալեքսանդրիային» (1-0)։
Սա թիմի երկրորդ ուսումնամարզական հավաքն էր, առաջինն անցկացրել էին հունվարի 31-ից փետրվարի 10-ը Անթալիայում։
Երկօրյա հանգստից հետո ալաշկերտցիները կվերսկսեն մարզումները՝ նախապատրաստվելով առաջնության 20-րդ տուրի «Փյունիկի» դեմ հանդիպմանը, որը կկայանա մարտի 2-ին ժամը 14։00 «Ալաշկերտ» մարզադաշտում։
Աննա Բզնունի