Հայերեն   English   Русский  

«Ուրարտուն»` ԵԱՏՄ գավաթի խաղարկության հաղթող


  
դիտումներ: 315

Երևանում անցկացվեց ԵԱՏՄ բասկետբոլի գավաթի առաջին խաղարկությունը:

4 թիմերի պայքարում հաղթեց տանտերերի «Ուրարտու-Վիվառոն»: Հաջողությունը հեշտ չտրվեց, քանզի ստուգատեսին ներկայացել էին ԵԱՏՄ երկրների լավագույն թիմերը: Որոշիչ խաղում մրցեցին Երևանի «Ուրարտուն» և Ռուսաստանի Տուլա քաղաքի «Արսենալը»:

Խաղադաշտում չափազանց սուր և գրավիչ պայքար ծավալվեց, որն իր արձագանքը ստացավ տրիբունաները ծանրաբեռնած մարզասերների մոտ: Հայկական թիմն արդարացրեց սպասելիքները, հաղթեց 92:72 հաշվով և արժանացավ գլխավոր պարգևին: Երկրորդ տեղն զբաղեցրեց Ղազախստանի «Բարսի Ատիրաուն», իսկ լավագույն եռյակը եզրափակեց «Արսենալ»: Վերջինը Բելառուսի «Բորիսֆեն» թիմն էր:

Մրցաշարը ցույց տվեց, որ Հայաստանի բասկետբոլն աստիճանաբար վերելք է ապրում: Մարզաձևի հանրապետական ֆեդերացիան կազմակերպում և անցկացնում է ամենամյա հանրապետական կանոնավոր առաջնություններ: Ավելացել է թիմերի քանակը, կազմավորվել են ակումբներ: Այդ ամենի արդյունքն «Ուրարտուի» հաջողությունն էր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: