Հայերեն   English   Русский  

Հնդկաստանի հետ պատերազմը կհանգեցնի երկու երկրների ինքնաոչնչացմանը. Պակիստանի ԱԳՆ


  
դիտումներ: 416

Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մեհմուդ Կուրեշին կարծում է, որ իր երկրի և Հնդկաստանի միջև պատերազմը կհանգեցնի «փոխադարձ ինքնաոչնչացման»:

Այդ մասին Պակիստանի արտգործնախարարը հայտարարել է CNN- ին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն:

Նա հույս է հայտնել, որ պատերազմ տեղի չի ունենա:

«Դա փոխադարձ ինքնաոչնչացում կլինի: Պակիստանը երբեք չի ձգտում լարվածության, երբեք չի ձգտում թշնամական դիրք գրավել», - հայտարարել է պակիստանցի նախարարը:

Նրա խոսքերով` Պակիստանի վարչապետ Իմրան Խանը պաշտոնը ստանձնելուց հետո ասել է, որ եթե Հնդկաստանը «քայլեր ձեռնարկի դեպի խաղաղություն», ապա Պակիստանը «երկու քայլ կկատարի»:

Ավելի վաղ Պակիստանը երկարաձգել էր օդային տարածության փակման վերջնաժամկետը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: