Հայերեն   English   Русский  

Վարդենյաց լեռնանցքը փակ է


  
դիտումներ: 211

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածը (կան կուտակված ավտոմեքենաներ) փակ է կցորդիչով բեռնատարներիհամար, իսկմարդատարներիհամար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Կարմիրի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները:

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին, Լոռու մարզի Ստեփանավանքաղաքիսկզբնամասում, Սպիտակի ոլորաններում, Արագածոտնի մարզիՉքնաղ-Ձորագլուխ, Արայի-Վարդենուտ, Քուչակ-Ծաղկաշեն և Սյունիքիմարզի Սարավան գյուղում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում բուք է:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: