Հայերեն   English   Русский  

​Արսեն Խոջոյանը տեղափոխվել է հիվանդանոց


  
դիտումներ: 1342

Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ, նախկին գերի Արսեն Խոջոյանը շարունակում է ստացիոնար բուժում ստանալ ՀՀԱՆ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկակագիտական կենտրոն»-ում: Մասնագետների խոսքով, նրա առողջական վիճակը բավարար է:

Կրկին հիվանդանոց տեղափոխվելու պատճառը «վուլգարփսորիազ»հիվանդության սրացումն է, ինչի պատճառով Արսեն Խոջոյանը պարբերաբար բուժօգնություն է ստանում մայրաքաղաքում: Մինչև Երևան՝ մասնագիտացված բժշկական կենտրոն տեղափոխվելը, Արսեն Խոջոյանը տնային պայմաններում ևս դեղորայք ու համապատասխան բուժում է ստացել: Մեզ հետ զրույցում նա նշել է, որ վերջին շրջանում ոտքի ցավ է ունեցել, չի կարողացել քայլել, ինչը կապված է եղել նյարդային խնդիրների հետ: «Հիմա լավ եմ զգում, վերքերի բուժման համար անհրաժեշտ քսուքներ եմ օգտագործում: Այստեղ նաև սիստեմա եմ ընդունում, ինչի շնորհիվ բավականին թեթևացած եմ ինձ զգում»,-նշել է Արսեն Խոջոյանը: Արսեն Խոջոյանի առողջական վիճակը գտնվում է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անմիջական հսկողության ներքո: Նախկին գերին, ըստ անհրաժեշտության, բժշկական հետազոտություն է անցնում և բժշկական օգնություն ստանում մասնագիտացված առողջապահական հաստատությունում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: