Հայերեն   English   Русский  

Ձնաբքից դուրս են բերվել մոտ 2000 մեքենա. 30 քաղաքացի տեղափոխվել է ՊՆ N զորամաս՝ գիշերակացի (լուսանկար)


  
դիտումներ: 406

Մարտի 2-ին, ժամը 09:30-ի դրությամբ Գորիս-Երեւան եւ Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները բաց են միակողմանի:

Փրկարարների եւ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականցվում է հերթապահություն: Երթեւեկությունը իրականացվում է որոշակի սահմանափակումներով: Ձնամաքրման աշխատանքները շարունակվում են:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին, ժամը 12:13-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Երեւան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին կան արգելափակված ավտոմեքենաներ (մոտ 500). անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երեւան հատվածի 12-րդ կմ-ին եւ Սիսիան-Գորիս 28-րդ կմ-ին կան արգելափակված ավտոմեքենաներ:

Ժամը 12:00-ից 22:12-ը փրկարարները նշված տարածքներից արգելափակումից դուրս են բերել մոտ 2000 ավտոմեքենա, որից 400-ը տեղափոխվել է անվտանգ տարածք, իսկ 30 քաղաքացի տեղափոխվել է ՊՆ թիվ N զորամաս՝ գիշերակացի:

Ժամը 23:00-ից նշված երկու հատվածներում սահմանվել է հերթապահություն։ Ձնաբքի պատճառով կան կուտակված ավտոմեքենաներ:

արգելափակում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: