Հայերեն   English   Русский  

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչով է հանդես եկել


  
դիտումներ: 264

REGNUM գործակալության փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ դաշինքը պետք է պատրաստ լինի առանց միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի խախաղության: Գրում է Gazeta.ru-ն:

Նա ընդգծել է, որ հրթիռները, որոնք տեղակայում է Մոսկվան, կարող են հասնել եվրոպական քաղաքներ և դրանք կարող են օգտագործվել զինված հակամարտություններում:

«Բայց մենք պետք է պատրաստ լինենք առանց այդ պայմանագրի խաղաղության, աշխարհ, որում Ռուսաստանը տեղակայում է իր հրթիռները», - ընդգծել է Ստոլտենբերգը:

Ընդ որում` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ դաշինքը չի ցանկանում նոր սառը պատերազմ սկսել և կոչ է արել Մոսկվային պահպանել պայմանագրի պայմանները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: