Հայերեն   English   Русский  

911-ն ամփոփում է անցած շաբաթը


  
դիտումներ: 202

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 25-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 329 դեպք, որից 155-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 103 կենցաղային կանչ, 72 հրդեհ, 59 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 1 և տուժել 101 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 10 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 54 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 93 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 62 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 9 դեպք, որի հետևանքով տուժել է 15 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: