Էստոնիայի վարչապետը շնորհավորեց Ռեֆորմների կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում
Քվեաթերթիկների 100 տոկոսը հաշվառելուց հետո պարզ դարձավ, որ կուսակցությունը ստացել է ձայների 28,8 տոկոսը և խորհրդարանի 101 մանդատներից 34-ը
«Պետք է կարողանալ պարտվել, պարտությունից հետո միշտ հաղթանակներ են ծնվում,- ասել է նա:-Ռեֆորմների կուսակցության նախագահ Ռայա Կալլասին հաղորդում եմ հղել, շնորհավորել եմ նրան Ռեֆորմների կուսակցության հաղթանակը»:
Էստոնիայում կարգն այնպիսին է, որ ընտրություններում հաղթողը ձևավորում է կառավարությունը:
Քվեաթերթիկների 100 տոկոսը հաշվառելուց հետո Ռեֆորմների կուսակցությունը ստացել է 28,8 տոկոս ձայն և 34 մանդատ խորհրդարանում (101-ից, չորս անգամ ավելի, քան ուներ): Երկրորդ տեղում կառավարությունը ղեկավարող Ցենտրիստական կուսակցությունն է 23 տոկոս ձայներով (26 մանդատ, մեկով պակաս, քան ուներ): Երրորդ տեղում Էստոնիայի ժողովրդական պահպանողական կուսակցությունն է (17,8 տոկոս, 19 մանդատ, 12-ով ավելի, քանի հիմա), այնուհետև «Հայրենիքն» է (11,4 տոկոս, 12 մանդատ կամ երկուսով պակաս) և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (9,8 տոկոս, 10 մանդատ կամ հինգով պակաս): Մնացած կուսակցությունները չեն հաղթահարել հինգտոկոսանոց արգելքը:
Էստոնիայի 101 տեղանոց խորհրդարանի ընտրությունների քվեարկությունը տեղի է ունեցել երեկ 451 ընտրատեղամասերում: Պայքարում էին 10 կուսակցություն և 15 անկախ թեկնածու: